▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն թե այս անգամ էլ երազախաբ չլինեն. «Ժողովուրդ»

«Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է։  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում շրջանառվում էին երեք անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան։

Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է։ Ավելին, ինչպես  «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ խորհրդարանի իր աղբյյուրներից, Հ. Աբրահամյանն արդեն սկսել է թիմակիցներին պատրաստել ՀՀ կառավարություն գնալու հարցում։ Երեկ ողջ օրը ԱԺ նախագահի մտերիմները կառավարության կահավորման հարցերն էին կարգավորում՝ դեռեւս մտովի։ Միայն թե այս անգամ էլ երազախաբ չլինեն»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее