ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի մասին միշտ էլ ասել են, որ այն փոքր Հայաստանն է՝ նշելով, որ այնտեղ բակերում կարելի է հանդիպել նարդի խաղացող պապիկներից մինչև դրսում հայկական սուրճով «բաժակ նայող» կանանց:
Այս անգամ Գլենդելում ապրող մեր հայրենակիցներից մեկի երևակայությունը սահմաններ չի ունեցել և Ապրիլի 24-ին ընդառաջ իր մեքենայի վրա ամրացրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մակետը՝ այրվող կրակով, Հայաստանի դրոշով, իսկ գույները խտացնելու համար էլ քաղաքում շրջում է դուդուկի հնչյունների ուղեկցությամբ:
Ներկայացնում ենք տեսանյութը՝ մեկնաբանությունները թողնելով Ձեզ:
Տեսանյութը՝ Սարգիս Ամիրաղյանի ֆեյսբուքյան էջից