▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ ճիշտ ճանապարհն է դառնալ մաքրամաքուր առաջադեմ երկիր, այլապես կլինենք խաղալիք...

Եթե աշխարհասփյուռ հայության գիտակցության խաթարում չլիներ...
դարերով գովաբանված միասնականությունն իսկապես օրակարգային դառնար...
ոչ մի <<ԱՐՏԱՔԻՆ խաղացող>> չէր կարողանա խանգարել Հայաստանի ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ու ԱՌԱՋԱԴԵՄ պետություն դառնալուն...
Ու քանի դեռ հայության Յուրաքանչյուր ՀԱՏՎԱԾ Հայաստանում որոնում է իր մասնավոր շահը՝ 
Հայաստանը կլինի բզկտված տեսլականների աննյութ ու անըմբռնելի <<երազ-երկիր-հայրենի>> տարածք, որը ոչ մեկին հարմար չի լինի...
ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈւՌՆԵՐԻՍ մտահոգությունն ու ԳՈՐԾԸ պետք է լիներ՝ կայացնել այնպիսի մի երկիր, որը կջնջեր մեզանում բուն դրած տարբերությունները եւ հնարավորություն կստեղծեր, դեն նետելով վնասակարը, կուտակել ու բարելավել ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌՆԵՐԻՍ ստեղծած լավագույն արժեքները:
Հայաստանի միակ ՃԻՇՏ ճանապարհն է դառնալ մաքրամաքուր առաջադեմ երկիր...
Այլապես՝ խաղալիք...

 

Աշոտ Ադամյան


Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее