▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միակ բացառության պատճառը Գագիկ Բեգլարյա՞նն է. «Հրապարակ»

«Դատական համակարգում չգրված օրենք կա՝ մի ընտանիքից երկու դատավոր չեն նշանակում, սակայն այստեղ ևս բացառություններ են լինում: Վերջերս կայացած դատավորների քննությանը գրավոր փուլը հաղթահարել է վարչական մասնագիտացում ունեցող Սուրեն Պետրոսյանը: Նրա հայրը՝ Ամրահի Պետրոսյանը ևս դատավոր է, աշխատում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում, տեսնենք, թե ինչպես կվարվեն՝ որդուն կնշանակե՞ն, թե՞ կսպասեն, որ հայրը գնա թոշակի, նոր նշանակեն: Օրինակ՝ այդպես վարվեցին վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատավոր Գոհար Մատինյանի հետ, ում որդուն այնքան ժամանակ չնշանակեցին դատավոր, մինչև մայրը հրաժարական տա:

 

Այս առումով միակ բացառությունը Գագիկ և Ռաֆիկ Խանդանյաններն են, հայրը՝ Գագիկ Խանդանյանը, քաղաքացիական գործերով դատավոր է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ Ռաֆիկը վարչական դատարանի դատավոր է: Նրանք այսօր համակարգում միակ բացառությունն են, գուցե դրա պատճառն այն է նաև, որ Ռաֆիկ Խանդանյանը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փեսան է»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее