▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքները կփոփոխվեն.«ՀԺ»

«ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է երթևեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը: Այդ տուգանքների չափը սահմանված է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Ամենաէական փոփոխությունը վերաբերվում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքին: Գործող կարգով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք: Ներկայացված նախագծով առաջարկվում է գերազանցած յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդին տուգանել հազարական դրամով: Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, և այսպես շարունակ:
Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին: Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով: Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները»,–գրում է թերթը։

Հոդվածն  ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее