▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի' պատվիրեք ու պատվիրված չեք լինի.«Ժողովուրդ»

Վերջին շրջանում ՀՀ ուժային կառույցների միջեւ կրկին հակամարտություն է հասունացել: ՀՀ ոստիկանությունը, հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը ղեկավարների մակարդակով կրկին «մենամարտում են» միմյանց հետ, որի արդյունքում տուժում են առավել ցածր օղակների աշխատակիցները:

Ի՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում եւ դրանց շուրջ: Armlur.am-ը այս հարցի առնչությամբ բլից զրույց ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ.

-Իսկ ինչո՞ւ չեք ասում, որ հենց դուք էլ շրջանառում եք էդ լուրերը: Խոսքս լրատվամիջոցների մասին է: Ու ասեմ, որ բոլորովին օրիգինալ չեք: Բոլոր ժամանակներում էլ հնարածին ինտրիգներ սարքողներ եղել են, մանավանդ, երբ հարցը եկել է իրավապահ մարմինների արանքը սեպ խրելուն: Ես դա անբարոյականություն եմ համարում: Ընդհանրապես անբարոյական է լրատվամիջոցներով իրար վարկաբեկելու երեւույթը: Իսկ նման բաներ անողներին, գնահատման ու բնութագրման իմ ֆոլկլորից ելնելով, ինքներդ պատկերացրեք, թե ինչ եմ համարում…

Էլի հիասթափեցնեմ ջուր պղտորողներին: Բոլոր ժամանակների էդ ինտրիգները ոչ մի արդյունքի էլ չեն հասել: Դա չի ազդում ո՛չ ոստիկանության, ո՛չ դատախազության, ո՛չ ՀՔԾ-ի, ո՛չ էլ քննչականի համագործակցության վրա: Աշխատանքային հակասություններ եղել են ու կլինեն, հակառակ դեպքում առողջ համագործակցություն չենք ունենա, բայց դա ոչ մի կապ չունի ինտրիգանների պատմությունների հետ: Մեր կառույցները առանձին-առանձին ու գործակցելով՝ նույն գործն են անում ու կարեւոր գործը՝ ի տարբերություն բամբասող ինտրիգանների: Բայց ես ուզում եմ էդ մարդկանց հարցնել՝ բա որ էդ կառույցները որոշեն, որ սկսելու են ձեզանո՞վ զբաղվել: Թե՞ մեզ արդեն էնքան փափուկ լիբերալ եք պատկերացնում, որ արդար դատից էլ չեք վախենում: Եվ, ընդհանրապես, մի՛ պատվիրեք ու պատվիրված չեք լինի: 

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее