▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի մտեք այլոց անկողինը. Ոչ Շուշան Պետրոսյանինն ու Նունե Եսայանինը, և ոչ էլ Լևոն պապինը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Մի բան ասեմ, բայց չնեղանաք, հայեր ջան, որքան եք սիրում ուրիշի անկողինը թափ տալ: Չնայած զարմանալու չէ, մի ժողովուրդ, որ Կիսաբաց լուսամուտներա, պատուհանա, ինչա, այդ հաղորդումը նայի, կամ Հայաստանի ամենառեյթինգային հեռուստապռոեկտը Հարազատ թշնամիա, դժվար ապրուստ ա, ինչ ա, նման սերիալները լինեն, ապա ազգի ամենասիրած թեմաններն էլ, սրա նրա ինտիմ կյանքը կլինի:

Օրեր առաջ համացանցում, որ կայքն ու էջը բացում էի ոմն Լևոնի, մի տարեց մարդու և նրա երիտասարդ կնոջ մասին լուրն էր: Կարդում էի նյութերի տակի մեկնաբանություններն ու զարմանքից ապուշ կտրում, քիչ մնար Լևոն պապի պետենցիայի հարցերը ազգովի քննարկեինք:

Ով ում հետ անկողին կմտնի դա իր գործն է, կարևորը հակառակ սեռի հետ է անկողին մտնում, ոչ թե նույն սեռի անձնավորության և բացի դա, այդ ոնց է, որ Շուշան Պետրոսյանն ամուսնացավ մի տակավին երիտասարդ տղայի հետ, Նունե Եսայանը նույնպես, կամ Լուիզա Ղամբարյանն ամուսնացավ մի պատկառելի տարիք ունեցող բժշկի հետ, ու բոլորդ նրանց երջանկություն էիք մաղթում: Թող երջանիկ լինեն բոլորը, հայտնի, թե անհայտ, բայց այնպես չէր, որ Նունեի, Շուշանի կամ Լուիզայի և իրենց ընտրյալների միջև ընդամենը 1-2 կամ 4-5 տարվա տարբերություն էր, և ուրեմն մի դատեք մարդկանց:

Սերը կամ ամուսնությունը դա շատ անձնական տիրույթ է, մի մտեք ուրիշի անկողինը:

Սոսե Մայրիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее