«Ne me quitte pas» Ժակ Բրելի հայտնի երգի հիման վրա է կառուցված Փոքր թատրոնի «Մի լքիր ինձ» ներկայացումը: Այս պարզ թվացող բառերը շեշտադրվել էին, և ներկայացվել այլ ֆոնի վրա: «Մի լքիր ինձ» ներկայացման ռեժիսորներն են` Վահան Բադալայանն ու Թենի Մաթյանը, տևողությունը 60րոպե: Սա ներառական պարային ներկայացում է, որը մտորումներ է սիրո մասին: Ոչ միայն կին և տղամարդ սիրո, այլև համամարդկային սիրո: Ներկայացման մեջ ներգրաված են նաև ոչ պրոֆեսիոնալ պարողներ, (ֆիզիկական կարողություններով սահամնափակ, հաշմանդամ մարդիկ): Ինչ է սերը, կյանքը, ում պետք է ասել մի լքիր ինձ, և այլ հարցերի շուրջ անկեղծանում էին դերասանները ներկայացման 60րոպեների ընթացքում: Մեկ ժամ շարունակ մենք լսում էինք հայտնի երգի\Ne me quitte pas\ անհայտ, բայց չափազանց հուզիչ քավըրները: Պարային ներկայացումն ասես բեմադրված էր միմյանցից անջատ, բայց գաղափարապես իրար կապվող տեսարաններից: Խանդի, պայքարի, մտորումների, սիրո և այլ տեսարանները հաջորդում էին միմյանց, դարձնելով հանդիսկանին ներկայացման մի մասնիկը, ներազդելով զգայական աշխարհի վրա: Սա ներկայացում չէ, որը առաջացնում է խղճահարություն, սա գունեղ, չափազանց անկեղծ և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով հագեցած ներկայացում է, որը զվարճացնում է, հուզում, ստիպում հանդիսատեսին մտորել: «Մի լքիր ինձ»-ն ավարտվում է զվարթ նոտաներով. տեղի է ունենում երաժշտական շեղում` հնչում է Նատ Քինգ Քոլի L.o.v.e –ը , (սեր) այսինքն այն ինչ տվեցին մեզ արտիստները: «Մի լքիր ինձ»-ը դառնում է կոչ. իսկ դուք ու՞մ կասեիք մի’ լքիր ինձ:
Հեղինակ՝ Գայանե Թադևոսյան
Լուսանկարիչ՝ Անդրանիկ Լավչյան
72157681682226002