▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հարսանիքից դեռ ուշքի չեկած՝ հայ քաղաքական էլիտան կմասնակցի մեկ այլ հարսանիքի. «Հրապարակ»

«Մի հարսանիքից դեռ ուշքի չեկած՝ հայ քաղաքական էլիտան կմասնակցի մեկ այլ հարսանիքի։ Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կկայանա Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրանի հարսանիքը։ Պսակադրությունը կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ խնջույքը, բնականաբար՝ «Ֆլորենս» ռեստորանում։

 

Հրավիրյալների թվում են ՀՀ նախագահը, վարչապետը, Աժ նախագահը, գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, գործարարներ։ Հարսանիքին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև «Տաշիր գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանը, ում երեխաների քավորն է Կարեն Կարապետյանը։ Ասում են, թե Տիգրանի ընտրյալը հասարակ ընտանիքից է, երիտասարդներն իրար վաղուց են ճանաչել։ Հարսանիքի քավորը ևս, մեզ հասած լուրերի համաձայն, հանրությանը հայտնի անձ չէ, Կարեն Կարապետյանի որդու ընկերն է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее