Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել «Ռենկարնացիա» բենդի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի ու պարուհի Գայանե Հովհաննիսյանի պսակադրությունը:
Ավելի վաղ` հարսնացուն տեղեկացրել էր, որ իրենք մեծ ու ճոխ խնջույքների սիրահար չեն, և հարսանիքը համեստ և հանգիստ է լինելու. հարսանեկան խնջույքին հրավիրված են միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները, որոնց թվում մի շարք հայտնիներ կան:
Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր Շրի Լանկայում. Ռոլանդն ու Գայանեն ծանոթացել են Երևանում տեղի ունեցած ԳՈՀԱՐ-ը և Հայաստանի աստղերը համերգային նախագծի շրջանակներում:
Asekose.am-ը շնորհավորում է նորապսակներին ու ցանկանում երջանիկ օրեր և , ինչպես Ռոլանդն է իր երգերից մեկում նշում` մի գդալ սեր...բայց որը, երբեք չի վերջանում: