▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բարի լուր նախագահականից. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ին փոխանցել է 80 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս):

«Հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ փոխանցումը կատարվել է ՀՀ նախագահի հիմնադրամից: Թե

ինչ հիմնադրամի մասին է խոսքը կամ որտեղից Սերժ Սարգսյանին այդքան գումար, եթե նրա ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 400 հազար դրամ (մոտ 1000 ԱՄՆ դոլար), մեզ չհաջողվեց ճշտել: Բայց, անկախ այդ ամենից, ողջունելի է, որ կարկտահարությունից տուժած գյուղացիներին փոխանցված ամենամեծ օգնությունը հենց Սերժ Սարգսյանն է ցուցաբերել՝ ընդ որում, առանձնապես չգովազդելով իր այդ քայլը:

Տեղեկացնենք, որ այդ հիմնադրամի հավաքած ընդհանուր գումարը կազմում է 228 մլն դրամ: «Օգոստոսի 1-ին կավարտվի, եւ բոլորով կհավաքվենք ու կորոշենք, թե ինչպես պետք է հետո վարվենք: Անպայման պետք է մարդկանց բաժանենք այդ գումարը»,-ավելացրեց Ա. Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ կարկուտի հասցրած վնասի չափը կազմել էր 25 միլիարդ դրամ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее