Հետաքրքիր է հետևել կյանքի գոնե մի ասպարեզում կայացած երգչուհու ու ոչ մի ասպարեզմում դեռ չկայացած որոշ մարդկանց վերջին երկու տարիների դիմակայությունը:
Երկու տարվա ընթացքում, նույն ոհմակային հարձակման գործելաոճը ընդունած որոշ մարդիկ (լեզուս չի ֆռում լրագրող ասել ) մի անգամ չեն բարեհաճել Շուշանի հետ մեկնեն Արցախի քաղաքները ու գյուղերը` լուսաբանելու էն ահռելի աշխատանքը, որ այդ կինը այնտեղ անում է:
Չէ, անպայման պետք է մոտենալ ու ամբաղ-զամբաղ հարցեր տալ, հունից հանել ու ... հալելույա... սայթաքումից օգտվել ու դավայ աշխարհով մեկ հոռոմի աղմուկը հանել:
Շուշան ջան, հազար եմ ասել, լրագրող է մոտենում, ուզում է արց տա, գրավոր ուզի ու քեզ , որպես պատգամավորի հասնող օգնականի միջոցով պատասխանի: