ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր ծննդյան օրվա առիթով, որ այսօր է՝ հունվարի 5-ին, ուղված բազում շնորհավորական ուղերձներից մեկը.
Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան շնորհավորում է.
-Հարգելի՛ Ռուզաննա Գուրգենի
Սրտանց շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը: Մաղթում ենք Ձեզ և Ձեր ընտանիքին սեր, խաղաղություն... Թող իրականանան Ձեր բոլոր երազանքները, և գալիք տարիները նշանավորվեն նորանոր հաղթանակներով:
Բարձր ենք գնահատում Ձեր մարդկային, անկեղծ ու ազնիվ նվիրումը մեզանից յուրաքանչյուրին, սպաների, զինվորների, նրանց հարազատների առողջական խնդիրների նկատմամբ Ձեր մտահոգություններն ու արագ լուծումներ գտնելու պատրաստակամությունը: Համոզված ենք, որ այսուհետ նույնպես մեր համատեղ ջանքերը նոր լիցքեր, նոր որակ են հաղորդելու բանակի առողջապահական համակարգին, իսկ մեզանից յուրաքանչյուրը կանգնելու է Ձեր կողքին՝ նպաստելով ազգանվեր ծրագրերի իրականացմանը:
Սիրով՝ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա