▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ ոչինչ չի հաղթի». Արցախյան 2-րդ պատերազմի մասին նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

«Մեզ ոչինչ չի հաղթի». «Unity Production»-ի թիմն այս անգամ նախաձեռնել է հայ զինվորին և Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի ստեղծումը:

«Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, Դեր Հովան գործիքավորումն է կատարել։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։

Нет описания.

Нет описания.

Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

«Շատ ուրախ ենք, որ հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաև առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր Խաչենցը : Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո կրկին վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաև, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է »,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:

Нет описания.

Հավելենք, որ երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը:

Нет описания.

Нет описания.

Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել են ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղելու նպատակով:

Нет описания.

«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց Յութուբի ալիքում դիտեն այն, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Տարածումները ևս կօգնեն մեզ, որպեսզի մեծացնենք դիտելությունը, ինչի շնորհիվ էլ կմեծանա փոխանցվող գումարը»,-եզրափակեց Ալեքսանդր Մհերյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее