▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագրի» զավեշտը. «ՀԺ»

«Օրերս մեր լրատվական դաշտում հայտնվեց հերթական լավատեսական տեղեկությունը: Ըստ այդմ դեկտեմբերի 15- 16-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժոդովի 12-րդ նիստը, որի ավարտին ստորագրվել են մի քանի հուշագրեր: Դրանց թվում է նաև «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հուշագիրը», որի տակ իր ստորագրությունն է դրել հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Այս հուշագիրը ինքնին զավեշտ է, որովհետև երկու տարի առաջ 2012 թվականի նոյեմբերի 8-ին, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:

 

Եթե կազմակերպվում է հիմնարկեքի արարողություն, նշանակում է, որ նախաշինարարական, ապագա կառույցի, այսպես ասած, փաստաթղթային փուլը ավարտվել է ստորագրվել են բոլոր հուշագրերը, պայմանագրերը, և շինարարությունը սկսվել է: Ի դեպ, Մեղրի ՀԷԿ-ի շուրջ փաստաթղթերի պատրաստումը սկսվել էր դեռ 2009 թվականին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից մեզ պարզաբանեցին, որ նոր հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը ծագել է շինարարության ժամկետների և տեխնիկական մի քանի չափորոշիչների փոփոխություններով: Սա, թերևս, ենթադրում է, որ առաջիկայում նոր հիմնարկեքի, նոր հանդիսավոր արարողության և նորանոր լավատեսական ռեպորտաժների ականատեսը կլինենք: Կկառուցվի՞ հիդրոէլեկտրակայանը, թե ոչ՝ էական էլ չէ էականը ոչ թե հիդրոէլեկտրակայանն է, այլ նրա շուրջ լավատեսական լրատվություն ապահովելը»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее