▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերսեդեսները» տանում, «Կալինա» ենք բերում. «ՀԺ»

«Հայաստանում արդեն նկատվում է ավտոմեքենաների ներկրման աշխարհագրության փոփոխության միտում: ՀՀ մաքսային ծառայությունն արձանագրել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցելուց հետո ռուսական արտադրության ավտոմեքենաների ներկրումն սկսել է ավելանալ:

«2015-ի հունվար ամսվա վերլուծությունը ցույց է տալիս, որ պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ, մեր քաղաքացիները հիմնականում գերադասում են ձեռք բերել հենց ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված մեքենաներ, թերեւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաեւ Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում»,- Մաքսային ծառայության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ասել է մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը: Բացի այդ, ըստ Ղազարյանի, դիտվել է նաեւ Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ օտարերկրյա մեքենաների արտահանման աճ»:

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее