▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերօրյա խորհրդարանական մշակույթը շատ հեռու է կատարելությունից

Ավարտին մոտեցավ Ազգային Ժողովում իմ առաջին նստաշրջանը:

Նախորդ երեք ամիսներն ինձ համար դարձան քաղված դասերի ամիսներ: Վստահ եմ, որ ապագա տարիները ևս բազմաթիվ դասեր ու փորձ են բերելու:

Սակայն ժամանակը վատ դաշնակից է: Փորձ կուտակելուն զուգահեռ հարկավոր է գործել: Անհրաժեշտ է ոտքից գլուխ վերափոխել պառլամենտարիզմի մշակույթը մեր երկրում: Եվ սկսել հարկավոր է հենց այսօր:

Մեզ հարկավոր են շոշափելի, հաճախ՝ համարձակ քայլեր: Որովհետև մերօրյա խորհրդարանական մշակույթը շատ հեռու է կատարելությունից: Շոտլանդացի մեծանուն գրողն ասես մեր օրերի համար է ասել. «մենք բոլորս գիտենք, թե ինչ է խորհրդարանը, և ամաչում ենք դրա համար»: Իսկ ինչ է մերօրյա խորհրդարանը նորեկի աչքերով: Ավելի շուտ նախագծերի հաստատման համար կոճակ սեղմելու ակումբ, այլ ոչ քաղաքական բանավեճի ամբիոն: Ամբիոն, ուր անկախ կողմնակիցների քանակից, ոչ միայն լսվելու, այլև ընկալվելու և ընդունվելու իրավունք ունի յուրաքանչյուր գաղափար: Յուրաքանչյուր միտք:

Անցնող ժամանակահատվածի հիմնական դասը, որ քաղել եմ և ցանկանում եմ այսօր ներկայացնել, փաստարկների, քաղաքականության վերլուծական մտքի անհրաժեշտությունն է մեր խորհրդարանական մշակույթում: Մեզ անհրաժեշտ է ոչ թե օրենք դակող, այլ փաստարկող, վերլուծող, մտածող խորհրդարան: Խորհրդարանական մշակույթի ներկայի և ապագայի միջև անդունդը խորն է: Այն օր առաջ պետք է լցնել վերլուծական մտքով: Հարկավոր է լցնել օր առաջ: Որովհետև չկա ավելի վտանգավոր բան, քան անդունդի վրայով երկու ցատկով թռչելը: Կարծում եմ, որ մեր խորհրդարանն ունի այդ ներուժը: Մտածող ու փոփոխություններին պատրաստ մարդիկ: Յուրաքանչյուր խմբակցությունում: Բոլոր հանձնաժողովներում: Պատրաստվում եմ և վճռական եմ դառնալ հենման կետերից մեկը, որին հենվելով կարող ենք շրջել խորհրդարանական մշակույթը: 

 

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից  

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее