Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա նշանածը ստիպված են լինելու այլ վայր ընտրել իրենց պսակադրության համար` Վերսալի պալատի փոխարեն:
Զույգն իր հարսանիքը չի նշի Ֆրանսիայի թագավորների պալատում:
Հայտնի է դարձել, որ օրերս Քիմն ու Քանյեն անգամ այցելել են Վերսալ: Իսկ Վերսալի ադմինիստրացիան Twitter-ում հրապարակում է արել` նշելով, որ հայտնի զույգն իսկապես այցելել է պալատ, սակայն նրանք չեն ծրագրում այնտեղ ամուսնանալ:
Վերսալի պալատը ենթակա է վարձակալության մասնավոր անձանց կողմից, սակայն ղեկավարությունը վախենում է, որ մամուլի ներկայացուցիչների մեծ թիվը կվնասի պալատը: Նշվում է նաև, որ պալատը նախքան այս է ցույգին տեղեկացրել հարսանիքի անցկացումը մերժելու իր որոշման մասին, սակայն զույգն այնուամենայնիվ գնացել է Ֆրանսիա` հույս ունենալով բանակցել: