▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մակարյանը խորհուրդ է տալիս մարդկանց ՄԱՐԴ լինել

Վերջին շրջանում կարծես թե հայ հասարակությունը սկսել է մեղադրել այս կամ այն հայտնի մարդուն իրենց յուրաքանչյուր քայլում ինքնափիառով զաբղվելու մեջ:Այս անգամ հերթը դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանինն էՕրերս դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի նյութ, որը պատմում է հիվանդ երեխայի մասին և խնդրել մարդկանց, որպեսզի օգնեն փոքրիկին: Սակայն նյութի տակ արված մեկնաբանությունները կարծես թե զայրացրել են դերասանուհուն, ով, ի պատասխան, հետևյալ գրառումն է կատարել.

« Հարգելի «մարդիկ » այս անգամ ոչ թե խնդրում, այլ պահանջում եմ` վերջ տվեք ձեր էժանագին մեկնաբանություններին: Չգիտես ծիծաղես, թե լաց լինես մարդկանց չարության ու անմակարդակության վրա: Երբ էջում տեղադրվում են նյութեր, որոնք վերաբերվում են երեխաներին (ովքեր իսկապես օգնության կարիք ունեն), դա չի նշանակում, որ դրա հետևում թաքնված է ինչ-որ սպասելիքներ: Բնավ: Ամեն մարդ յուրաքանչյուր երևույթ տեսնում է իրեն հոգեհարազատ ձևով: Բարեգործություն անելիս չեն բարձրաձայնում: Էջում կան շատ հետևողներ, և ես անչափ ուրախ կլինեմ, որ գոնե 10 մարդ օգնի փոքրիկներին: Աննշան ու անարժեք կարծիքներով ձեզ եք արժեքազրկում: Ամեն բան ունի իր սահմանը: Նույնիսկ այն վիճակը, որում ինքներդ եք…Մեկ-մեկ հիշեք, որ վերևում գոյություն ունի  ԱՍՏՎԱԾ … Մի փոքր ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ձեզ կօգներ « մարդիկ »

Հ.Գ. ՄԱՐԴ ԵՂԵՔ, ՄԱՐԴԻԿ !!!

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее