▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զինվորը լիարժեք ապաքինվեց և վերադարձավ ծառայության. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Մեր զինվորը լիարժեք ապաքինվեց և վերադարձավ ծառայության: Ընդամենը 4 ամսում մեր թիմը կարողացավ ամբողջովին վերականգնել զինվորի ձախ ձեռքի թուլությունը, վերականգնեցինք կորցրած ֆունկցիաները: Այս արդյունքին հասանք մեր պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ: Մեր բժիշկները զինվորի վերականգնողական բուժումն սկսել են իրականացնել անմիջապես վիրահատությունից հետո, ու հենց վաղ փուլում բուժման շնորհիվ է հնարավոր եղել հասնել այս արդյունքին: Հիմա մեր զինվորը վերադարձել է սահման ու ապահովում է մեր բոլորի անվտանգությունը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее