Հայաստանում բազումը չեն ձերբակալվել մինչև դատը, նման պրաքսիս եղել է ու կա, էլ չեմ ասում որ կանխամտածված մարդ են սպանել, ինչպես Պապլավոկում, ազատ ֆռֆռացել են, անգամ նախագահել ու երգել տարբեր բեմերից, աշխարհով մեկ:
Ենթադրում եմ որ Վարդան Պետրոսյանի հետապնդումը կապված է Պուտին Վլադիմիրի ժամանման հետ, ինչպես Շանթինը: Ի տարբերություն Վարդանի, Շանթը հայտարարել է որ նպատակ ունի թույլ չտալ այդ մարդու գալուստը, կամ եթե գա, պետք է սարսափի հայերից: Վարդանը կարող է դիտվել որպես մեկը, որը անտարբեր չի թողել մեզանում կատարված համարյա ոչ մի բան, Պուտինի գալն էլ կարող է չթղնել բեմից: Չեմ բացառում որ նրա դահլիճը, գուցե ավելին քանի ինքն աձամբ, կարող էր դիտվել որպես պոտենցիալ վտանգ:
Քանի դեռ այդ մարդակեր չեկիստը չի եկել ու ետ ռադ չի եղել, կարող ենք ակնկալել որ նամեստնիկները կանեն ամեն ինչ, որպեսզի մարդկային մեծ հավաքներ տեղի չունենան, այդպիսիքի անկառավարելի դառնալու ներուժի պատճառով, իսկ այն որ հետապնդումներն իրականացնվում են բացարձակ անհամաչափ, անկազմակերպ ու տրամաբանությունից զուրկ, նշան է, որ պատվիրատուն կայսրությունն է այս անգամ, Պուտինի անվտանգության մարմիններն այսինքն:
Մեր շվարած նամեստնիկ գիքորները հարմարվում են Բազազ Արտեմի այս պահի, այս այցելության հետ կապված նրա անվտանգության պահանջներից բխող քմահաճույքին պարզպաես:
2013.11.12, Թուրեբերգ