▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ռադիոկայանը մերժում է պլաստմասե երաժշտությունը. Եգոր Գլումով

Life.panorama.am-ը գրում է. Ռադիոյի միջազգային օրվա առիթով «Ռադիո Վան» ռադիոկայանի մշակութային բաժնի ղեկավար, ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը զրույցում իր շնորհավորանքները հղեց բոլորին. «Ես արդեն առավոտյան հասցրել եմ շնորհավորել, բայց հերթական անգամ շնորհավորում եմ բոլոր իմ կոլեգաներին, բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն օր ստեղծում են ռադիո եւ իհարկե, շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր լսում և, հատկապես, նրանց, ովքեր չեն լսում ռադիո, որովհետեւ կամա, թե ակամա, վերջիններս էլ լսում են ռադիո, նրանց պապերն են լսել, 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ հենց ռադիոյով է հնչել հաղթանակի բարի լուրը: Ռադիոն շատ կարեւոր է մեր կյանքում, քանի որ չպետք է մոռանալ, որ մութ ու ցուրտ տարիներին ռադիոն շատ կարեւոր պատուհան էր արտաքին աշխարհի հետ»,- նշեց Եգոր Գլումովը:

Խոսելով մեր օրերում ռադիոյի դերի մասին, այն կարծիքի վերաբերյալ, թե 21-րդ դարում ռադիոն անցնում է հետին պլան, ռադիոհաղորդավարը շեշտեց. «Ռադիոն հաստատ չի արժեզրկվել, քանի որ այսօր ռադիոն ունի նաեւ ինտերնետ-հեռարձակում, եւ ռադիո կարելի է լսել յուրաքանչյուր սարքով, որի մեջ կա ինտերնետ հավելված: Ավելին ասեմ՝ 21-րդ դարում մենք անգամ ավելի մոտ ենք դարձել մարդկանց, քան առաջ, քանի որ առաջ ռադիո կարելի էր լսել միայն տանը, մեքենայում եւ բնության մեջ առանձին հատվածներում, իսկ հիմա ամենուր, որտեղ կա համացանց. Ռադիոլսողները շատացել են, նույն «Ռադիո Վանը» առաջ հեռարձակվում էր միայն Երեւանում, իսկ այսօր այն կարելի է լսել աշխարհի գրեթե բոլոր վայրերում»:

Եգոր Գլումովը մեզ հետ զրույցում ընդգծեց իր կյանքում ռադիոյի դերը. «Ռադիոն իմ կյանքի մասնիկն է արդեն մեկ տասնամյակից ավելի: Ես ոչ մի անգամ չեմ երազել եւ չեմ մտածել, որ ռադիոյի մարդ պետք է դառնամ, պարզապես այդպես ստացվեց: Վերջին 15 տարվա ընթացքում իմ կյանքի բոլոր՝ այդ թվում ընտանեկան, հաջողությունները կապված են ռադիոյի հետ»,- նշեց նա:

Անդրադառնալով ռադիոյով հնչող հայկական երաժշտությանը՝ Եգոր Գլումովը նկատեց. «Այսօր ռադիոյում բոլոր ցածրորակ երաժշտության տեսակները զիջել են, քանի որ, Փառք Աստծո, մարդկանց ճաշակը բարձրանում է, դա ապացուցեց նաեւ ապրիլի 23-ին տեղի ունացած System Of A Down –ի համերգը: Անկախ, որ երկրում է պատրաստվում, բայց մեր ռադիոկայանը մերժում է պլաստմասե երաժշտությանը, մենք աշխատում ենք մեր լսողներին ներկայացնել լավ երաժշտություն»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее