▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր փրկությունը մարդաՉՆՄԱՆ, մարդաՉՀԱՎԱն քոչվորների հեռանալն է. Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ապագան կառուցելը պիտի հենց այսօր սկսենք, նշանակում է` ապագայով մտահոգվողները պիտի ներկայի մասին մտածեն: Մերօրյա Հայաստանի, «կեղծագործ» մարդկանց, արժանավայել կյանքի մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի հետ:

-Եթե մերօրյա Հայաստանը փորձեիք նկարագրել մեկ-երկու նախադասությամբ, ի՞նչ կասեիք:

-Այսօրվա Հայաստանը նման է լքված գյուղի, որը եկել ու գրավել են, ասենք` մի մեծահարուստ ունի 10 հոգի ավտոմատավոր հաստավիզ, գալիս, մտնում են մի գյուղ ու ասում է` «էս քարն իմն է, էս ծառն իմն է»… էս խեղճ ժողովուրդն էլ ուրիշ ճար չունի, ստիպված լռում է, եթե չլռի, հետաքրքիր պատմությունները կշարունակվեն… Ցավոք սրտի, այսօրվա Հայաստանն այսպիսին է:

-Բայց արդյոք ճի՞շտ է հանձնվելը: Ինչպե՞ս տեր կանգնել նրան, ինչը քոնն է:

-Գիտեք այսօր Հայաստանում «եսիմ ինչական» լինելը շատ մոդայիկ է դարձել շատերի մոտ, ու  խեղճ ժողովուրդն էլ, հույսը դրած ինչ-որ մեկի վրա, փորձում է  ինչ-որ բան փոխել, բայց, կարծում եմ, հիմա սցենարով գրված թատրոնի մեջ ենք, մենք ինքներս պիտի պայքարենք ու հույսներս ոչ մեկի վրա չպիտի դնենք` բացի Աստծուց, իսկ թե Հայաստանն ու՞մն է… Ես կարող եմ պատասխանել այսպես` Հայաստանը ումն էր: Դա մենք բոլորս լավ գիտենք. Հայաստանի տերերի մեծ մասը տեսավ` ինչ եղավ, «Զարմացան, զայրացան ու հեռացան»… Հիմա մեր ամբողջ պայքարն ամփոփված է նրանում, որ այդ ամենը հետ բերենք: Ու պարզապես ՄԱՐԴ լինենք` բոլոր արժեքներով, ոչ թե «ոսկիները դարսենք տակներս» և ստի ու կեղտի մեջ ապրենք: Ես զարմանում եմ, օրինակ, ինչպե՞ս կարող է մարդ անի մի աշխատանքը` իմանալով, որ ամեն օր մարդիկ արթնանալուց հետո սկսում են «իրեն մեր քրֆել, հեր քրֆել», հանդիպելիս վախից ժպտալ, բայց մտքում նույնն ասել… Գիտեմ, ասում են` թագավորի հետևից էլ են հայհոյում, բայց, հավատացեք, սա այդ դեպքը չէ, խոսքը գնում է իսկական, հայկական մարդկային արժեքների մասին, որը հազարավոր տարիներ առաջ փոխանցել են մեզ մեր նախնիները… Ու մեկ էլ մի օր կորա՞վ այդ ամենը: Ինչու՞: Թող մեկը պատասխանի` ինչու՞: Ինչպես կարող է մարդ ամեն օր օճառը քսի գլխին, գնա գործի, քիչ է` իր գլխին է, մի քանի տարին մեկ էլ` իր ամբողջ շրջապատի գլխին էլ հետը քսի մեր երկու կոպեկ գրոշների համար: Ինչպե՞ս կարելի է այդպես ապրել, ժողովուրդ ջան, մի հատ ասեք` հասկանանք:

-Հավատու՞մ եք, որ իրավիճակը կշտկվի:

-Ես հավատում եմ… Դա ինձ կյանքում շատ է օգնում: Եթե չհավատայի, վաղուց արդեն այստեղ չէի լինի: Հավատում եմ, որ մի օր հայերը կգան Հայաստան, թուրքերը կգնան գրողի ծոցը, վրացիները կգնան Ամերիկայի ծոցը ու ամեն ինչ «կընկնի իր տեղը»: Ու մի քոչվոր ցեղ էլ կա, որ նույնիսկ ազգություն չունի, դա էլ մի օր կհայտնվի Հանրապետության հրապարակում ու պոմիդորի հարվածներից հետո ամոթից կմեռնի: Կարծում եմ` միայն այդ օրը այդ քոչվոր ցեղը` իր բոլոր «շուն, շանգյալների հետ» կյանքում առաջին անգամ կամաչի իր արարքներից  ու ամոթից ԿՄԵՌՆԻ: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ ցեղատեսակ է դա, նույնիսկ անուն չունեն, բայց բոլորին անուն են դնում… «մարդաՉՆՄԱՆ, մարդաՉՀԱՎԱՆ»… Ու խնդրում եմ` մի մտածեք, թե ես այն հարբած, աղքատ արվեստագետ, ստեղծագործ-կեղծագործողներից եմ, որ Հայաստանում ոչ մեկին պետք չեն ու կյանքից նեղված` խոսում են, որ «սաղ կյանքն անցավ արաղի շշի…»… Հայաստանում ես շատ լավ աշխատում եմ ու լավ վարձատրվում, բայց հարցը դա չէ, հարցն այն է, որ մենք ինչ-որ տեղ ենք գնում, ու մենք էլ չգիտենք` ուր ենք գնում, ով ենք եղել ու հիմա ով ենք: Ամբողջ հարցը սա է…

-Ի՞նչ կմաղթեք հայությանը… Ձեր կոչը` ի՞նչ անել, ինչպե՞ս ապրել, ինչին հավատալ, հանուն ինչի՞ պայքարել:

-Ուզում եմ` բոլորս ԱՂ ու ՀԱՑՈՎ ապրենք, ԱՆԱՂ ու ՀԱՑ չլինենք… Կյանքը մի մեծ փորձություն է, որը պիտի անցնենք` լավ ու վատ օրերով: Ամենակարևորն ինձ համար այն է, որ վերջում` մեռնելուցս հետո, հետևիցս «չքրֆեն»: Հույս ունեմ, հավատում եմ, դրա համար ՍԻՐՈՒՄ եմ: Ապրենք հույսով, հավատով ու սիրենք: Հավատանք, որ մի օր ամեն ինչ լավ կլինի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

 Շնորհակալ եմ, որ կարդացիք խելառ մտքերս. հարգանքներով` Ռոլանդ Գասպարյան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее