▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր օրերի Զիմզիմովները....

Վերջին ժամանկներս ուսումնասիրելով , մեր Հայաստանյան դառը իրականությունը այս խայտառակ ալան-թալանը , քրեաօլիգարխիկ տարրերի հիստերիկ լպիրշությունը , որը հասել է իր գագաթնակետին:

Դիցուկ Լֆիկի կողմից Եռաբլուրի օկուպացնելը , ես հիշեցի հին խորհրդային ժամանակահատվածում նկարահանված հայտնի «Պեպո» կինոնակարը: Բնականաբար առաջինը ֆիլմում հիշվեց գլխավոր կերպարներից՝ Զիմզիմովն երբոր համեմատեցի նրան , այսօրվա մեր իրականության մեջ ապրող քրեաօլիգարխիկ տարրերի հետ , ինձ համար բոլորը դարձան Զիմզիմով: Ի ուրախություն Թբիլիսիի՝ այնտեղ Զիմզիմովը մեկ հոգի էր իսկ այսօր մենք ունենք հարյուրավոր Զիմզիմովներ:

Ինչպես կասեր Զիմզիմովը «շատ սալդատ , շատ պոլդռատ»: 
Մանրակրկիտ հիշելով Զիմզիմովի մենախոսությունը ես ակամայից պատկերացրեցի այդ նույն մենախոսությամբ իր տան մեջ հանդես եկող Լֆիկին, Հովիկ Աբրահամյանին, Գալուստ Սահակյանին, Գագիկ Խաչատրյանին, Սաշիկ Սարգսյանին և այլն քանզի ցանկը անսպառ է :

Ես համոզված եմ , որ շատերը չեն հիշում Զիմզիմովի մենախոսությունը իր շողքի և հայելու մեջ արտացոլվող կերպարի հետ:
«էս աշխարհը մեղրի կարաս է ով շերեփը ձեռին մեկին դես կբոթե , մեկին դենը կբոթե ու շատ փայը ինքը կփախցուցէ , ղոչաղը նա է: Համ փուչ անուն համ ջհեր կնիկ Զիմզիմով : Դիփունքը սիրումին , հարգումին՝ Արութին Զիմզիմով: Մինձի՜ս մի՜նձ, մարդի՜ս Արութին Զիմզիմով ( մութ բախչեն սազով քիզ գովիմ նազով):
Այդ մենախոսությունից հետո բնականաբար հնչում է Փեփելի ձայնը . «հա՜ հա՜ Արտուշկա ջան քեֆ ենք անում , որ աշխարքը զըրմփա » :
Եվ հիշելով Պեպոյի մոր սրտաճմլիկ արտահայտությունը՝. «Ա՜խ աստուած , որին կուտաս սել ու փետ , որին կուտաս ցախ »:
Թվում է, թե այդ գեղեցիկ ստեղծագործույունը գրված է եղել այժմյան Հայաստանի և հայ ժողովրդի մասին՝ կարծես գրողն ուղիղ հարուրամյակ առաջ կարողացել է գուշակել այսօրվա Հայաստանի իրավիճակը , որ հայտնվելու են այդքան Զիմզիմովներ : Կհայտնվի ՞ արդյոք այն Պեպոն , որ ինքն իրեն աելով. «Այ էս է արդարւթինը Պեպո, դիփուլի ջիգրը նրամեն չիմ հանի»:
Ահա այս նախադասությամբ ավարտելով խոսքս հույս ունիմ , որ էդ դիփունքը մի օր գետինը կպատռի ու սատանեն տանի , տանի ու էդ դիփունքինը էն փիս բանից անի , ու էնքան անի վուրքան Լֆիկը Եռաբլուրը իդքան քարովը պարսպապատի , վուրքան իր պարիսպի վրա քար կա իդքան սատանեն դրան անի ու անի, անի ու անի …..

ՊԵՊՈ

 

Հեղինակ` Անահիտ Միքայելյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее