ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
Մեր օրերի անեկդոտը.
Դևը բռնում ա մի արցախցու, ասում ա պիտի առանց լույս ապրես՝ համաձայնվում է (դե ոչինչ մոմով, լամպով յոլա կգնամ), հետո ասում է առանց գազ պիտի ապրես՝ համաձայնվում է (փետի փեչով յոլա կգնամ), հետո առանց ջուր՝ համաձայնվում է (մի բան կճարեմ խմեմ), առանց հաց՝ էլի համաձայնվում է (տանը եղած-չեղածի հույսով)։ Էս դևը ջղայնացած ասում ա պիտի քեզ կախաղան հանենք, էս արցախցին ասում է կարա՞մ մի բան ասեմ։ Դևը անհամբեր սպասում ա արցախցու բողոքին, ինքն էլ թե՝ իսկ պարանը դուք ե՞ք տալու, թե՞ ես բերեմ։