«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսանկարվելու իսկական «մանյակ» է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նման է ակնոցավոր գերազանցիկի, որին ուսուցիչները միշտ առաջին շարքում են կանգնեցնում: Միայն թե այստեղ կանգնեցնողը հենց ինքն է՝ Սերգո Կարապետյանը: Նրա պատկերը դրոմշված է լրահոսի բոլոր մասերում: Մեկ դաշտում է՝ գյուղացու կողքին, մեկ իր սեղանի մոտ նստած ճառ է ասում, մեկ՝ մարզերի ներկայացուցիչներով շրջապատված ինչ-որ ելույթ է ունենում, եւ բոլորն ուշադիր եւ բերանները բաց լսում են:
Նկարահանվելու սիրահար է նաեւ պաշտպանության նախարարը: ՊՆ պաշտոնական կայքի տեսաշարը, սակայն, տխուր է. կամ զինվորականների խումբ է այնտեղ պատկերված, կամ Սեյրան Օհանյանը, կամ էլ՝ երկուսը միասին: Գագիկ Բեգլարյանը, Հրանուշ Հակոբյանը, Էդվարդ Նալբանդյանն ավելի քիչ են հայտնվում «սեփական» կայքէջերում, իսկ Երվանդ Զախարյանի փոխարեն հաճախ էնէերգետիկայի նախարարության շենքն է պատկերված:
Առհասարակ, ՀՀ հասարակության հետ կապերի ոլորտում գավառական մոտեցումն են իշխում՝ շեֆին նկարել, շեֆից այն կողմ ուրիշ մարդ չտեսնել, խցիկը շեֆի վրա պահել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում