Ես` որպես արվեստասեր, միշտ մեծագույն հաճույք եմ ստանում բեմի ներքևից հետևվելիս մեր միջին ստատիստիկ «հեզաճկուն» պարուհիներին, որոնց ամենահասարակ ջինսերը շապիկից բաժանում են երկու զգլխիչ շերտ. զուգագուլպայի տհաճ, վերին մասն ու դրա վրա կախված յուղի հաստ շերտը, որը ամեն` բեմին դմփալուց` հաճելիորեն լխկլխկում է գոտու վրա ...բերկրանքս մեծանում է, երբ, այդքանով հանդերձ, բեմի վրա, հանդիսատեսի առաջ փորձ հիշեցնող կատարումը համեմվում է շփոթություններով,որոնք ավարտվում են աչքով տալով և «դե լավ հա» հիշեցնող ձեռքի շարժումով, բեմի վրա խոսք ու զրույցով.... երջանկությունս գագաթնակետին է հասնում, երբ ինքնագոհ նայվածքով նրանք լքում են բեմը` պատրաստվելու հաջորդ համարին..... ու այդպես` տարիներ շարունակ.......
հ.գ. միակ տեղը,որտեղ պար եմ տեսել, Շանթի նախագծերն են եղել: Ինչու՞ էդ երեխեքը չեն զարդարում մեր բեմերը:
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի գրառումը
Ֆեյսբուք