▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր հայրենիքը մեծ կրկեսի է վերածվել, որի հերթական արարը երեկ էր. «Ժողովուրդ»

«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որեւէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երեւում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը՝ աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ եւ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում»:

Այս խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է,  իսկ հասցեատերը՝ Գագիկ Ծառուկյանը: Բերված մեջբերումն ընդամենը մի հատված է Սերժ Սարգսյանի ելույթից, որը հնչել է այս տարվա փետրվարի 12-ին:

 Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանին, ինչպիսի զգացողություն է ունենում՝ նա իրեն կրկեսի մասնակից չի՞ զգում: Կամ երբ Գագիկ Ծառուկյանը որոշում է Սերժ Սարգսյանին ինչ-որ տեղ հրավիրել, հիշո՞ւմ է, որ ժամանակին ինքն էր կոչ անում. «... հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից: Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը: Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից»:

Մի խոսքով, մեր հայրենիքը մեծ կրկեսի է վերածվել, որի հերթական արարը երեկ էր՝ Դավթաշեն համայնքում:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее