Հայաստանի հավաքականի եւ հունական «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստ Գեւորգ Ղազարյանն երեկ մասնակցել է գավաթային հանդիպման եւ վնասվածքի պատճառով ընդմիջմանը փոխարինվել:
Աթենքում Ղազարյանը բուժզննում է անցել, որից հետո բժիշկները հայտնել են, որ աճուկային վնասվածքից ապաքինվելու համար Ղազարյանին հարկավոր է 4 շաբաթ:
Այսպիսով, փորձառու խաղացողը չի մասնակցի հոկտեմբերի 11-ին Սերբիայի դեմ կայանալիք խաղին:
Այդ խաղը բաց են թողելու նաև Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արազը, գուցե նաև՝ Հրայր Մկոյանը:
Այստեղ են ասել՝ հայի բախտ....