Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ ժողովրդի ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկը»: 1915 թվականի ապրիլի 24-ը վշտի օր է, որը կապված է մարդկության պատմության մեջ ամենասարսափելի և դրամատիկ իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Այս մասին Instagram-ի իր էջում նշել է հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը:
«Հարյուրամյակ անց մենք խոնարհվում ենք այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընկալել են որպես սեփական ցավ և վիշտ:
Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային պատկանելության հիմքով զանգվածային բնաջնջումը չի կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման չարագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայ և այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է ապրեն խաղաղության և համերաշխության մեջ՝ ծանոթ չլինելով սարսափներին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը և այլատյացությունը:
Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարեկեցություն: Հավերժ հիշատակ զոհվածներին»,- նշել է Սոլովյովը: