Երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով երեկ մասնակցում էր հայ ռազմագերիներին վերադարձնելու համար կազմակերպված մտավորականների ակցիային, Instagram-ի իր էջի սթորի բաժնում տեսանյութ է տեղադրել, որտեղ գերության մեջ գտնվող հայ զինվորներն են: Տեսանյութին կից Սոնան գրել է.
«Էս երեխեքը՝ մեր երեխեքը, հոկտեմբերի 9-ից էդ անասունների մոտ են: Համարյա երկու ամիս, հասկանո՞ւմ եք: Ոչ մի թուղթ, ոչ մի կոնկրետ ժամկետով պայմանավորվածություն չկա: Առաջնայինն ամեն օր արթնանլիս՝ հաց ուտելուց ու շնչելուց առաջ, պարտավոր եք էս երեխեքին հետ բերելու համար ամեն ինչ անել, ինչը ձեր պաշտոնական կարողությունների սահմաններում ու դրանցից դուրս է»: