▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երաժշտական շոու-աշխարհը ծանր հիվանդ է

Մեր երաժշտական շոու-աշխարհը ծանր հիվանդ է:

Երգ+կլիպները թաթախված են երեք հիմնական բաղադրիչով` 1) ռաբիզ, 2) շքեղ ավտոներ ու 3) կոնքերը ֆռռացնող կատուներ:

Ու էդ չիՇԻԿ ու գլաՄՐՈՏ թաղանթի տակ, ասել լոռեցին, մի զադ էլա կա վոչ: Դատելով այս երեք բաղադրիչներից` հիվանդությունը կարելի է ախտորոշել որպես ‘քաղցկեղ’, այսինքն` ՌԱԿ, որը հավասար է`  Ռ (Ռաբիզ) + Ա (Ավտոմեքենաներ) + Կ (Կատուներ ու Կոնքեր):
Հատկապես «հզոր» են էն բազմաթիվ «գործերը», որոնք միավորում են այդ բոլոր երեք տարրերը:

Պատահաբար միացրի հեռուստացույցը, ու թեժ տասնյակն սկսվեց հենց այդպիսի մի նմուշով: 
Հ.Գ. Հատկապես մարդու կոկորդ է սեղմվում, որ էն հերոս տղային էգուց թաղում են, իսկ էկրանից էս գարշանքն է թափվում...
Հ.Գ.2 Հանկարծ չասեք` լավ երգեր էլ կան: Գիտեմ:

 

Հրաչ Մարտիրոսյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее