Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացել է մանկական «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը:
Հայաստանն այդ մրցույթում ներկայացնող Compass band խումբը` Sweetie baby երգով, գրավել է երրորդ տեղը:
Առաջին տեղում է ՈՒկրաինայի ներկայացուցիչը` Անաստասիա Պետյակը:
«Compass band»-ը հանդես եկավ 8-րդ համարի ներքո: Խմբի անդամները բեմում սև կոստյումներով ու փողկապներով էին, ինչի շնորհիվ զուգահեռներ են անցկացվել The Beatles-ի ու Compass band- միջև:
«Եվրատեսիլ- 2012»-ին մասնակցում էր 12 երկիր` Բելառուս, Շվեդիա, Ադրբեջան, Բելգիա, ՌԴ, Իսրայել, Ալբանիա, ՀՀ, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա և Նիդերլանդներ: