▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ազգը չի հարբում, մեր ազգը խմում ա.Սեյրան Սարոյան«Հրապարակ»

«Պարոն Սարոյան, ճի՞շտ Է, որ Դուք Արմավիրի խաղող մթերողներին փողի փոխարեն «կանիստրով» կոնյակ եք տալիս, իրենք տանում, չեն կարողանում օբյեկտներում իրացնել՝ խմում են ու խմում, հարցրինք գեներալ Սեյրան Սարոյանին։ «Վատ բան ա, թող խմեն, Էլի, մարդ են»։ Բա Էդքան կոնյակ ո՞նց խմեն, ունե՞ք Էդքան, որ հա խմեն ու խմեն։ «Իհարկե ունեմ, ըտենց բան նախ չի էղե, քեզ ասեմ, իրոք չի էղե»։ Պարո՛ն Սարոյան, գյուղացին ի՛նքն է «վկայություն» տվել ինձ։ «Գիդաս, նախ կարող ա մարդ ինքն ա փողի տեղ կանյակ ուզե, կա մարդ, որ գինի ա ուզե. կարա ըտենց էլ ըլի»։ Էհ, գինին «դոզա» չունի, սխալ է արել։

 

«Հա, շատ դեպքերում փողի տեղ կոնյակ են ուզում, նաև՝ էդ իմաստով, կարա, բայց ինչ վերաբերում է մեզ, ինչ սկսել ենք խաղող մթերել, մի շիշ չեմ ծախել, ոչ մի շիշ արտադրություն չունեմ, որ արտադրեմ-ծախեմ։ Ծախեմ, ի՞նչ առնեմ, հենա խմում ենք, էլի»։ էդ որ Դուք խմում եք՝ ոչինչ, լավ եք անում, չնայած ասել էիք՝ որ «ես հայհոյեմ, ոչինչ», բայց էդ գյուղացիք որ խմեն, իրար հետ կկռվեն, իրար «կտփեն», եսիմ ինչ կանեն։ «Չեն անի, լսի՝ սաղ Սովետական Միությունում, բոլոր հանրապետություններում «վիտրիզվիտել» կար, միակ երկիր մենք էինք էդ 15 հանրապետությունների մեջ, որ «վիտրիզվիտել» չկար, մեր ազգը չի հարբում, մեր ազգը խմում ա»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее