▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր ամբողջ մշակույթն` իր ուղն ու ծուծով, ցեղասպանություն ու մարդակերություն է

Թաղեմ դրանց, դագաղը դնեմ, գերեզմանի չարժանանան, սատկեն, մեռնեն, մեծ կտորն ականջը մնա, միսդ կդնեմ բերանդ, մորթեմ, փրթեմ, արյունդ խմեմ, և այլն. - ասում ենք հայերս, երբ ատում ենք:
Երբ սիրում ենք. - ուտեմ քեզ, ջիգյարդ ուտեմ, մեռնեմ ջանիդ, սատկում եմ քո համար, մռութդ ուտեմ, ոռդ, բդերդ ուտեմ, պուպուլդ աշկս, պապան ուտի պուպուլը, մաման ուտի ոռիկը, թաթիկը, և այլն...

Մեր ամբողջ սերը, ատելությունը, բոլոր զգացմունքերն արտահայտվում են մահով, մարդակերությամբ, իրար ուտելով, լսափելով:
Մենք 1915 թվականին չէ որ ցեղսսպանվել ենք:

Մեր ամբողջ մշակույթն իր ուղն ու ծուծով ցեղասպանություն ու մարդակերություն է:

Անձի հեղափոխությունը, իրական հեղափոխությունը, հենց սրա ըմբռնումից է սկսում, և ուրիշ ոչ մի բանից: 
Ցեղը հեղափոխվում է, ազգանում, երբ ինքնորոշմամբ միավորվում են անձի հեղափոխությունն արդեն ապրած, անցած, մարսած, հասունացած անհատ քաղաքացիները:

 

Վահե Ավետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее