▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք որևէ շանս չունենք անգամ եզրափակիչում հայտնվելու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եվրատեսիլում մեր երգի հաջողության գործակիցը բուքմեյքերական ընկերությունները սահմանել են 1-ը 101-ի հարաբերությամբ: Այսինքն, մենք որևէ շանս չունենք անգամ եզրափակիչում հայտնվելու: Որքան էլ թերահավատորեն վերաբերենք կանխատեսումներին, այնուհանդերձ պետք է հասկանանք մի բան, որ երբ ի սկզբանե ասում էինք, որ երգն իր մեղեդու կառուցվածքով հետաքրքիր չէ, պետք չէր ընդդիմանալ...

Որևէ մեկս մեր երկրի թշնամին ու հակառակորդը չենք, ոչ մեկս մեր անհաջողությունը չենք ուզում: Պարզապես պետք է հիմա ամեն ինչ անել՝ իրավիճակը փրկելու համար: Քանի որ մենք երգի մեջ նաև քաղաքական ենթատեքստ ենք դրել, ապա արտերկրում գտնվող մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններն այսօր և վաղն ամեն ինչ պիտի անեն, ոտքի հանեն ողջ Սփյուռքը, շահագրգռեն բոլորին...
Եզրափակիչում չհայտնվելը մեզ համար խայտառակություն կլինի...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее