▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք միշտ էլ կորսված հայրենիք ենք ունեցել, 18 թվից առաջ էլ, դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ....». Նիկոլ Փաշինյան

«Դուք օգտագործում եք կորսված հայրենիք արտահայտությունը, մենք չպետք է համաձայնվենք ձեզ հետ, մենք պետք է առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ հայրենիքը պետությունն է:

Եթե ձեր տրամաբանությամբ նայենք, ապա այն պետք է մեզ անընդհատ մղի` ողբալ կորսված հայրենիքը: Որովհետև մենք միշտ էլ կորսված հայրենիք ենք ունեցել: 18 թվից առաջ էլ էին խոսում կորսված հայրենիքի մասին, դրանից առաջ էլ, դրանից առաջ էլ (այսպես` 11 անգամ.-խմբ.)»,- Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետը:

«Կա մեր իրականության մեջ 2 ընկալում: Այն ընկալումների փոփոխությունը, որ իմ մեջ է տեղի ունենում, տեղի է ունենում նաև մեր ժողովրդի մեջ, որովհետև մեր ժողովրդի ընտրությամբ եմ ես ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Ես համաձայն չեմ կորսված հայրենիքի հայեցակարգին, որովհետև դա հայրենիք կորցնելու հայեցակարգ է: Մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Այս ճանապարհին շատ վտանգեր կան, բայց այս ճանապարհով չգնալն ավելի մեծ վտանգներ է պարունակում»,- զրույցում վստահություն հայտնեց Փաշինյանը:

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее