«Հայաստանն այսօր կանգնած է հստակ ընտրության առջև` կամ եվրոպական ինտեգրացիա, կամ էլ Եվրասիական միությունե: «Вести Кавказаե պարբերականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսներին, նման կարծիք էր հայտնել Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Արդյոք Հայաստանը երկնտրանքի առա՞ջ է կանգնած, ո՞րն է մեր ընտրությունը, ի վերջո, պաշտոնական Երևանը կառաջնորդվի «և-և»-ի, թե՞ «կամ-կամ»-ի սկզբունքով: Այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու համար ASEKOSE.am-ը դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:
«Հայաստանի Հանրապետությունն իր ընտրությունը կատարել է դեռևս 1991 թվականին սեպտեմբերի 21-ին, երբ հասարակության ճնշող մեծամասնությունը ընտրեց Անկախության ճանապարհը: Մենք ձևավորել ենք մի պետություն, որի իրականացրած քաղաքականությունը, այդ թվում՝ արտաքին, բխում է մեր պետական ու ազգային շահերից:
Առանձնահատուկ ձևով ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի համար ընդունելի չէ «կամ-կամե-ի կարգախոսը և մենք չենք պատրաստվում ընտրություն կատարել: Հայաստանն ունի իր սեփական շահերը և իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է բացառապես դրանց շրջանակներում:
Վերջին տարիների ընթացքում մենք խորացրել ու ընդլայնել ենք մեր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և ռազմական:
Մյուս կողմից, մենք ցանկանում ենք մեր հարաբերությունները խորացնել Եվրամիության հետ:
Կրկնում եմ՝ իրականում մենք ապացուցել ենք, որ Հայաստանի ընտրությունն է` իրականացնել քաղաքականություն, որը բխում է բացառապես իր պետական ու ազգային շահերից: Իսկ մեր պետական ու ազգային շահն այսօր պահանջում է, որպեսզի մենք խորացնենք մեր հարաբերությունները թե՛ մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ, և թե՛ մեր եվրոպացի գործընկերների հետե,- ասաց Շարմազանովը: