Blognews.am-ը գրում է. Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը վայելում է բազմազավակ մայր լինելու բերկրանքը: Նա խոստվանում է, որ լիարժեք երջանիկ է: Անքուն գիշերներն էլ չեն խանգարում Իրինային զբաղվել սիրելի աշխատանքով:
«Արդեն մեկ տարի է՝ ես և Լուսինեն միջոցառումների կազմակերպման ընկերություն ունենք, ավելի մասնագիտացել ենք մանկական միջոցառումների վրա: Դաշտը լայն է, իսկ մենք տարբերվում ենք մեր հետաքրքիր տեսակով: Օրինակ, երբ ծնունդ է կազմակերպվում, մենք կազմակերպում ենք խաղեր, անում թեմատիկ միջոցառումներ, որոնք արվում են երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Այս ամենն անում ենք սիրով»,- զրույցում պատմել է Իրինան:
Իրինայի և Լուսինեի բիզնեսի կարևոր խորհրդատուն Մեգին է. «Նա շատ լավ գիտի իր հասակակիցների նախասիրությունները, խորհուրդներ է տալիս, թե ինչ խաղեր կազմակերպենք, նա լավ գաղափարներ է ունենում: Նրա համար անգամ փոքրիկ աշխատավարձ ենք սահմանել»:
Իրինայի համար դժվար չէ զբաղվել սիրելի աշխատանքով և միևնույն ժամանակ մեծացնել երեխաներին. «Երեխաները ստիմուլ են, նրանք այն շարժիչ ուժն են, որ ստիպում են ավելի եռանդով անել ամեն ինչ: Բացի դրանից, ինձ օգնում է դայակը, եթե չլիներ, ես չէի հասցնի այլ բաներով զբաղվել»:
Երեք աղջիկ ունենալուց հետո Իրինային հաճախ են հարցնում տղա երեխայի մասին. «Ես այս թեմային մի քիչ առողջ եմ նայում, ինձ համար երեխան մնում է երեխա, մանավանդ ես աղջիկ երեխա շատ եմ սիրում»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում