▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ինստիտուտը խմբակ ենք դարձնում, իսկ մայրաքաղաքի կենտրոնում Թատերականի փոխարեն հերթական երկնաքերը կլինի. Սուրեն Շահվերդյան

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն լուրին, որի համաձայն՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միավորվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական  մանկավարժական համալսարանի հետ: Ռեժիսորը գրել է.

«Մեզ ինչի՞ն է պետք արվեստ:

Մեզ ինչի՞ն  է պետք թատրոն:

Մեզ ինչի՞ն է պետք օպերա և բալետ:

Մեզ ինչի՞ն է պետք ֆիլհարմոնիան:

Եվ, առհասարակ,  ի՞նչ կարիք կա արարող մարդ ձևավորել:

Ո՞ր վաղը նա  մեզ դեմ գնա, ո՞ր նա մտածելու և արարելու ունակություն ունենա:

Ամեն ինչ ճիշտ է: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի:

Մենք ինստիտուտը խմբակ ենք դարձնում, իսկ մայրաքաղաքի կենտրոնում Թատերականի փոխարեն հերթական երկնաքերը կլինի ...

Եվ ընդամենը մեկ բառ՝ Մշակույթ, որից մեր սիրտը խառնում է:

Ստորագրություն ՝ Հայաստանի կառավարություն»:

Դիտեք նաև՝

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее