▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք հայերով շատ ենք հպարտանում Հենրիխով. Յուրի Ջորկաեֆ

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը skysports-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
-Վաղուց եմ ճանաչում Հենրիխի ընտանիքին: Մենք միշտ կապի մեջ ենք: Նրանք շատ-շատ լավ մարդիկ են, հաճախ եմ հանդիպում նրանց Հայաստանում լինելիս: Շատ կարևոր է, որովհետև հայերը քիչ են:
Պետք է աջակցենք միմյանց: Հենրիխը լավ տղա է, ով երբեք չի բողոքում: Մրցաշրջանի սկզբում նա չէր խաղում, նույնիսկ պահեստայինների նստարանին չէր լինում, բայց խաղից խաղ նա նվաճեց իր տեղը մեկնարկային կազմում:
Նա միշտ միտված է ինքն իրեն մարտահրավեր նետելուն և քրտնաջան մարզվելուն: Մենք հայերով շատ ենք հպարտանում նրանով: Պետք է հիշել, որ նա ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարելավում էր իր խաղը: Նա շատ ուժեղ դարձավ թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի», թե՛ ինքն իրեն համար:
Դատելով այն վստահությունից, թե ինչպես նա ավարտեց մրցաշրջանը՝ հարմարվելով առաջնությանն ու ակումբին, վստահ եմ, որ այս մրցաշրջանում նա լավագույններից կլինի:
Յուրաքանչյուր թիմ կարիք ունի նի ֆուտբոլիստի, ով կարող է փոխել խաղի ընթացքը մեկ վայրկյանում: Դա հենց Մխիթարյանն է: Նրա ազդեցությունը խաղի վրա չի սահմանափակվում խփած գոլերով: Նա փորձում է գտնել ազատ տարածություններ, արդյունավետ գրոհել: Համոզված եմ՝ Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնելու,- Ջորկաեֆ խոսքերն է մեջբերում skysports-ը:

Աղբյուրը՝ armfootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее