▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ. Ֆիլիպ Կիրկորով

Ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որում ծննդյան օրվա առթիվ շնորհավորում է իր գործընկերոջը` Միխայիլ Գալուստյանին՝ կատարելով Ֆիլիպ Կիրկորովի երգը:

Մարտիրոսյանն իրենց խումբն անվանել է «Армянушки интернешнл»։ «Ծննդյան օրեր, կորպորատիվ միջոցառումներ, հարսանիքներ»,- հավելել է հայազգի շոումենը:

Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես է Կիրկորովն ասում, որ իրենց յուրօրինակ տրիոն պատմություն կմտնի։

«Մենք Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ, և վերջապես Հայաստանը կհաղթի այդ մրցույթում»,- կատակում է Կիրկորովը։

Տեսանյութը դիտեք այս հղումով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее