Արդեն հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։
Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք և այլ վնասվածքներ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի և այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։
armLur.am-ն, անդրադառնալով թեմային, գրում է, որ զրուցել է տուժող Վյաչեսլավ Հարությունովի կնոջ` Լիլիթ Հակոբյանի հետ, ով վստահեցրել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ամուսնուն որևէ մեկը չի ծեծել:
Լրագրողը զրույցի ընթացքում մի քանի անգամ հետաքրքրվել է` արդյոք նրանց սպառնացել են, կամ վախեցրել, կինը բացասական պատասխան է տվել` շեշտելով, որ որևէ սպառնալիք չի եղել
Լիլիթ Հակոբյանը հաստատել է, որ իր որդին` Նիկոլ Հարությունովը, աշխարհի չեմպիոն է, ով երկու տարի է` հետախուզման մեջ է:
«Պարոն Ծառուկյանը մեր մոտ ընկերն է: Տղայիս ընտանիքը քայքայվում է, նրա փոքր երեխան լացում է, հորն է ուզում: Երեկ հավաք է տեղի ունեցել. ամուսինս հավաքի ժամանակ գնացել էր պարոն Ծառուկյանի հետ զրուցելու, խնդրեցինք պարոն Ծառուկյանին օգնել, որպեսզի տղաս գա հասնի իր ընտանիքին»,- ներկայացրել է զրուցակիցը:
Իսկ թե ինչու է նման տեղեկություն տարածվել և որն է դրա նպատակը, Լիլիթ Հակոբյանը դժվարացավ պատասխանել. «Մենք ոստիկանություն բողոք չենք ներկայացրել»,- եզրափակել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում․ Ինչու՞ է ձերբակալվել Ծառուկյանի անվտանգության ղեկավարը
Համացանցում հայտնվել է Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը
«Օլիմպավան»-ում ծեծկռտուքի գործով ստուգվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցության հարցը