Քիմ Քարդաշյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես հպարտ եմ, որ հիմա կարող եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Տեսել եմ հուշահամալիրը և պայքարող մարդկանց, և այնքան հպարտ եմ, որ հայերն այսքան ուժեղ են: Ինձ տխրեցնում է, որ 100 տարի անց էլ ոչ բոլորն են ճանաչում, որ 1.5 միլիոն մարդ է սպանվել, բայց ուրախացնում է, որ տեսնում եմ փոփոխությունը և այն, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել այս Ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվելու, բոլորն էլ շուտով ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը»:
Քիմ Քարդաշյանը գրառմանն ավելացրել է նաև #Neverforget (Երբեք չմոռանալ) և #ProudArmenian (Հպարտ հայ) հեշթեգները: