SOS հաղորդման հեղինակ Հայկ Բարսեղյանն ու հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը տեսանյութ են հրապարակել ֆեյսբուքյան էջում ու շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանությանը՝ բացատրել են իրավապահներին քաղաքացիների կողմից տարբեր հարցերի վերաբերյալ բողոք ներկայացնելու կարգը:
«Մեզ շատ նամակներ են գալիս՝ տարբեր բողոքներով, բայց ուզում ենք նշել, որ մենք մեր անունից՝ որպես քաղաքացի զանգել ենք ոստիկանություն ու ներկայացրել հարցեր, որոնց արդյունքում բոլոր խնդիրները լուծվել են: Եթե խնդիր կա, զանգեք 1-02, մեր ոստիկանությունն այլևս շատ լավ աշխատում է...մենք չէինք պատկերացնի, որ շնորհակալություն կհայտնեինք ոստիկանությանը, բայց իրավիճակ է փոխվել... »,-մասնավորապես նշել են տղաները: