▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք այլևս երբեք չենք լինի նույնը. ցավերից ու մահերից հետո ողջ մնացածները նույնը չեն լինում. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել.

Մենք այլևս երբեք չենք լինի նույնը. ցավերից ու մահերից հետո ողջ մնացածները նույնը չեն լինում, նույնությամբ չեն ժպտում, նույն փայլով էլ չեն փայլում...

Նույնը երբեք չենք լինի:

Բայց պարտավոր ենք դառնալ ավելի ՜.., ավելին անել , ավելին խորհել, ավելի՛ կրթվել, ավելի ու ավելի ամրանալ, ավելի մարդ մնալ, ավելի իրար օգնել, բայց օգնել արժանիներին ու անարժանների վրա կյանքեր չվատնել... ավելի ազնիվ լինել ինքներս մեզ հետ, ու վերջապես ավելի խիզախ լինել՝ նայելով ճշմարտությանը, որքան էլ այն ցավոտ ու սարսափելի լինի:

Մենք պիտի վերականգնենք նախ մեր Մարդկային դեմքը... կոնկրետ դիմագիծն ու ողնաշարի հստակ ուղղությունը, և վերջապես հասկանանք. ո՞վ ենք կամ էինք մենք, ո՞ւր ենք գնում և ո՞վ է մեզ համար նույնականացման համար հայը:

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее