▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մելինե Յավրյանը վթարի չի ենթարկվել, իսկ ապատեղեկատվությունը տարածվել է ardarlur@gmail.com-ից

ԳԱԼԱ-ն գրում է, որ   կապ է  հաստատել  հասարակական գործիչ, ակտիվիստ Մելինե Յավրյանի հետ, ով հերքել է  ինֆորմացիան այն մասին, որ ինքը վթարի է ենթարկվել: «Ես ընկերներիցս եմ իմացել, որ վթարի եմ ենթարկվել, և վիճակս ծանր է»,- ասել է Մելինե Յավրյանը` հավելելով.  «Այժմ էլ ֆեյսբուքում ինձ վիրավորող քննարկումներ են տարածվում այն մասին, որ դա արվել է իմ PR-ի համար, սակայն նման բան չկա»:

Նա հերքել է  նաև ինֆորմացիան այն մասին, որ ինքը քաղաքապետարանի աշխատակից է և բացատրել է, որ գոյություն ունի «Երևանի երիտասարդական քաղաքապետարան» կառույց, որի աշխատակազմի ղեկավարն է ինքը, սակայն դա քաղաքապետարանի հետ կապ չունի:

 

Նշենք, որ ակտիվիստ Մելինե Յավրյանի` ավտովթարի ենթարկելու մասին լուրը տարածվել է   ardarlur@gmail.com էլեկտրոնային հասցեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее