Henaran.am-ի տեսանյութում Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես գալիս` իր անձի նկատմամբ բռնություն իրականացնելու համար մեղադրելով Էջմիածնի միաբաններից հայր Հակոբին:
«Ես հրապարակավ հայտարարում եմ և ոստիկանությանը խնդրում եմ իմ անվտանգությունը ապահովել, քանի որ հայր Հակոբը սպառնացել է, որ իմ վրա էլի հարձակումներ կգործի ու ձերբակալել անմիջապես իմ վրա հարձակում կատարողին, պատվիրատուին և բոլոր հանցագործներին»,- ասել է Սևակ Հովհաննիսյանը:
Ի դեպ, Սևակ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև թատերագետ Լևոն Մութաֆյանի հայտարարությանը, ով հայր Հակոբին մեղադրել է համասեռամոլության մեջ:
Մանրամասները՝ henaran.am-ի տեսանյութում