Եթե որևէ մեկի մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը տպավորություն թողեց, որ կարող է իշխանափոխություն իրականացնել մեկ օրում, ապա դա իր սխալն էր: Panarmenian.net-ի փոխանցմամբ` այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդգծել, որ հնարավոր չէ մեկ օրում հասնել իշխանափոխության:
«Արդարացի չէ որոշ քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքագետների այն քննադատությունները, թե ապրիլի 9-ից հետո շարժումը գնաց այլ ճանապարհով՝ իշխանափոխության կամ արմատական քայլերի փոխարեն: Որոշ մարդկանց մոտ ակնկալիք կար, որ մեկ ժամվա ընթացքում կամ մեկ հավաքով ամեն ինչ կփոխվի»,- ասել է նա և ավելացրել,- «Ես ինքս զրուցում եմ ինձ քննադատած մարդկանց հետ: Մեկն արյուն էր ուզում, որը չեղավ: Մեկն ուզում էր դառնալ Հայաստանի Քրիստոսը, չդարձավ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ապրիլի 9-ի դեպքերը և հետագա զարգացումը տարբեր մեկնաբանություններ բերեցին այն մարդկանցից, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն արել ժողովրդի համար: «Հեգնելով ժողովրդին, և զրո բան անելով՝ այսօր նրանք քննադատում են ժողովրդին