«Սասնա ծռերի» գործով դատական նիստը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ամբաստանյալների փաստաբանների՝ նիստին ներկա չգտնվելու պատճառով:
Դատարանից այսօր բերման ենթարկվեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի եղբայրը: Ըստ փաստաբանի, բերման ենթարկելիս դատարանից նրան բռնությամբ են դուրս հանել, իսկ երբ բակում գտնվող փաստաբանները փորձել են նրան օգնություն ցուցաբերել, ոստիկանները հարձակվել են փաստաբանների վրա ու քաշքշել են նաև իրենց:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ենթականերին հրահանգել է՝ «բոլորին քշեք մայթ»:
Ի դեպ, ներկաներից մեկը Օսիպյանի հասցեին ռեպլիկ է արել՝ ասելով. «Հանգստացի Օսիպյան, մեկ ա գեներալ չես դառնա»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ բախում գրանցվեց, ինչից հետո ամբաստանյալներից մի քանիսը հեռացվեցին դահլիճից:
Կարդացեք նաև՝ Օրվա կադրը. ավտոմատներով զինված դիմակավորները` «Սասնա ծռերի» գործով նիստից առաջ
Ոստիկանները քաշքշել են քաղաքացիներին՝ այդ թվում փաստաբաններին